Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատախազի ցուցումով Ալեն Սիմոնյանի հաղորդումը ուղարկվել է ՀՀ ՔԿ

Պաշտոնական
dataxazutyun-1

2017 թվականի մարտի 15-ին ժամը 15.35-ին ՀՀ ոստիկանության օպերատիվ   կառավարման կենտրոն է ահազանգել «Ելք» դաշինքի համապետական ցուցակով ՀՀ   ազգային ժողովի պատգամավորի թեկնացու գրանցված Ալեն Սիմոնյանը և հայտնել,   որ Նոր Նորքի 4-րդ զանգվածում գտնվող «Տորք Անգեղ» մարզամշակութային   կենտրոնում ինքը հարձակման է ենթարկվել: Ահազանգը փոխանցվել է ՀՀ   ոստիկանության Նոր Նորքի բաժին և գրանցվել պատահարների վերաբերյալ   ոստիկանության մարմնում ստացված տեղեկությունների գրանցման-հաշվառման թիվ   2 մատյանում:   Նույն օրը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազի ցուցումով   ահազանգը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական   վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին՝ ՀՀ   քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութ   նախապատրաստելու նպատակով: ՀՀ Դատախազություն