Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ելքը չի քննարկել ու չի քննարկում որևէ այլ ուժի միանալու հարցը». Ա. Սիմոնյան

Քաղաքականություն
alen

ԵԼՔ դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքում գրել է, որ Ելք դաշինքը չի քննարկել ու չի քննարկում որևէ այլ ուժի , մասնավորապես «Ծառուկյան դաշինք»-ի հետ դաշինք կազմելու հարցը։ «Նման հարց մեր օրակարգում չկա ու չի եղել։ Նման դաշինքի իրականություն դառնալը նաև ապագայում անհավանական եմ համարում»,- ասում է Ալեն Սիմոնյանը։ Հիշեցնենք, լուրեր էին տարածվել, թե Ծառուկյան դաշինքը հնարավոր է համարում ԵԼՔ-ի հետ համատեղ պայքարի մեջ մտնելը։