Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կոշ»-ում թեյի փաթեթներից հայտնաբերվել է կանաչավուն զանգված

Հասարակություն
tea

Մարտի 14-ին` ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, դատապարտյալ Կ. Մ-ին քաղաքացի Ն. Վ-ի կողմից բերված հանձնուքի` թեյի մեկանգամյա օգտագործման փաթեթների միջից հայտնաբերել և առգրավել են 105 գրամ կանաչավուն զանգված: Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր:   ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին