Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ-ականի կոնֆետները շպրտել է Հակոբ Բեգլարյանի նկարի ուղղությամբ

Հասարակություն
elq-1-2

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել. Քանի որ մամուլում շրջանառվող տեղեկությունները ճշգրիտ չեն, հարկ եմ համարում տեղեկացնել, որ այսօր Երեւանի կենտրոնում տեղի է ունեցել հետեւյալը. Բակերից մեկում, որտեղ գտնվում էր Հակոբ Բեգլարյանի շտաբը, մեզ մոտեցավ մի երիտասարդ եւ ՀՀԿ կոնֆետներ հյուրասիրեց: Մեր թիմը եւ ես անձամբ, քաղաքավարությունից ելնելով, ընդունեցինք հյուրասիրությունը: Ապա՝ տեսա, որ Բեգլարյանի շտաբի ներկայացուցիչներից մեկը պատռում է մեր բուկլետները, մոտեցա եւ այս կապակցությամբ պարզաբանում պահանջեցի: Պարզաբանումներ չստանալով՝ Հակոբ Բեգլարյանի նկարի ուղղությամբ շպրտեցի ՀՀԿ-ական կոնֆետները եւ հանդես եկա հակահհկական, հակասերժսարգսյանական եւ հակաբեգլարյանական կոչերով: Եւ ժողովրդին կոչ արեցի չտրվել հանրապետական, բեգլարյանական կեղեքիչ կլանի շանտաժներին. «Գլուխներդ բարձր, դուխներդ տեղը, Ելք կա՛»: Ժողովուրդը պատուհաններից ողջունում էր մեզ: