Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղբանտարկյալներն ազատ են արձակվելու․ ՕՐՕ դաշինքը Եղեգնաձորում է. ուղիղ (տեսանյութ)

Քաղաքականություն
oro-9

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը կրկին Հայաստանի մարզերում է։ Այս անգամ ընտրություններին պատրաստվող ուժը Վայոց Ձորի և Սյունիքի մարզերից է սկսում։ Հայաստանում ճգնաժամը շատ խորն է՝ համակարգային, և այն սպառնում է Հայաստանի անվտանգությանն ու զարգացմանը։ Եղեգնաձորի բնակիչների հետ հանդիպմանն ասում է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանը․ «Առանց ազնիվ արդար, խելամիտ պաշտոնյաների երկիրը զարգանալ չի կարող։ Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և Վարդան Օսկանյանը միավորել են իրենց ջանքերը այս խնդրին ընդառաջ գնալու համար»։ Ապա պարոն Մարտիրոսյանը շարունակում է․ «Ունենք երկիր, որտեղ Սերժ Սարգսյանի իշխանավորման տարիներին արտաքին պարտքը հասել է 6․2 միլիարդ դոլարի։ Ունենք երկիր, որը Ադրբեջանի հետ մրցում է քաղբանտարկյալների թվով։ Մեր իշխանության ժամանակ համաներում է լինելու, որոնց մեջ են լինելու նաև քաղբանտարկյալները»։ Վարդան Օսկանյանը հիշեցրեց, որ շուտով ընտրություններ են և պետք է լավատեսորեն նայել ապագային․«Սա օրինական միջոց է իշխանափոխության հասնելու համար։ Եթե իշխանափոխությունից հետո գնաց հինն ու եկավ նորը, շատ արագ կարելի է ժողովրդի վիճակը փոխել»։ Վարդան Օսկանյանը կոչ է արեց ոչնչից չվախենալ և քվեարկել խղճի կամոք․ «Եկեք մեր երեխաների ու թոռների ապագան չծախենք։ Ստացված փողը միանվագ է լինելու՝ մեկ անգամվա համար։ Դրա փոխարեն հնարավոր կլինի ամեն ամիս 200 000 դրամ աշխատավարձ ունենալու։ Այս իրավիճակին մենք դատապարտված չենք, հնարավոր է փոխել»։ Վարդան Օսկանյանը պնդում է՝ իշխանությունները չունեն տեսլական, և նրանց միայն մեկ բան է հետաքրքրում՝ աթոռ և փող։