Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ի հետ բացառում ենք ցանկացած բնույթի համագործակցություն. Քրիստ Մարուքյան (տեսանյութ)

Քաղաքականություն
edmon

«Առողջ ու առաջադեմ գաղափարների եւ ազգային առաջընթացի հենքի վրա ձեւավորված միակ ընդդիմադիր քաղաքական միավորումը, որն ստեղծվել է իշխանությանը ձեռնոց նետելու նպատակով՝ ԵԼՔ դաշինքն է: Մենք, ազնիվ ընդդիմադիր լինելով, ի սկզբանե պաշտոնապես հայտարարել ենք՝ Հանրապետականների հետ բացառում ենք ցանկացած բնույթի համագործակցություն: Ի տարբերություն մյուս ուժերի՝ ԵԼՔ դաշինքի ներսում պառակտություններ եւ ներքին անհամաձայնություն չկա եւ չի եղել»,-Դարպասի բնակիչների հետ հանդիպմանն ասաց Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը: «Ելք դաշինքն իր ամուր հիմքում ունի ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանի եւ Նիկոլ Փաշինյանի օրինաստեղծ եւ օրինակելի գործունեության փորձը եւ երիտասարդների այն ներուժը, որ գալիս են նույն եռանդով ու նվիրումով աշխատելու 6-րդ գումարման ԱԺ-ում»: