A
A
Ես Հարվարդ չեմ ավարտել, անգիր արած բաներ չեմ ասում. Գագիկ Ծառուկյան. ուղիղ (տեսանյութ)
Պատգամավորը կնոպկա սեղմող է,- Աշտարակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց Գագիկ Ծառուկյանը՝ հորդորելով նրանց ընտրել պատգամավոր ոչ թե մեկ օրվա համար, այլ հինգ տարվա։ «Ես սուտ չեմ ասում, ինչ խոստանում եմ, մի բան էլ ավել եմ անում»,- ասաց նա՝ հավելելով, որ ընտրվելու դեպքում առաջինը բարձրացնելու է թոշակները։ Ես Հարվարդ չեմ ավարտել, անգիր արած բաներ չեմ ասում, այլ ասում եմ այն, ինչ զգում եմ։ Աշտարակ քաղաքում մի կին ուզում էր Գագիկ Ծառուկյանի ոտքերն ընկնել ու համբուրել։ Գագիկ Ծառուկյանը թույլ չտվեց: