Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կինն ընկել է էլեկտրաքարշի տակ ու մահացել

Կարևոր լուրեր Հասարակություն
694625f0f824b43ea168c0bd7dbddc6d

Մարտի 11-ին, ժամը 19.25-ին, «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ անվտանգության ծառայությունից ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևան-Գյումրի 2.834-րդ կմ-ի 3-4 պիկետում՝ Մրգաշատ գյուղի հատվածում, թիվ 682 համարի էլեկտրաքարշի տակ մարդ է ընկել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19.07-ի սահմաններում, թիվ 682 համարի էլեկտրաքարշը վրաերթի է ենթարկել 1931 թ. ծնված Մարգարիտ Պողոսյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն