«Կոմունիստները դեսանտ իջեցրեցին Հյուսիսային պողոտայի վրա» (տեսանյութ)
Հայաստանի կոմունիստները այս տարի յուրահատուկ ձեւով են որոշել շնորհավորել կանանց եւ նրանց ծաղիկներ բաժանել. «Մեր կողմից, մեր կուսակցության կողմից կինը , մայրը արժևորված են եւ համարում ենք ամենամեծ արժեքներից մեկը: Կինն է օջախի ջերմացնողը, ազգը բազմացնողը»,- ասաց ՀԿԿ կենտկոմի քարտուղար Գագիկ Մանուկյանը: Հյուսիսային պողոտայում հավաքված կոմունիստները, բացի կանանց տոնը շնորհավորելուց, չեն մոռանում իրենց հիմնական գործը՝ մասնակցել քարոզարշավին եւ ակնկալել բարձր արդյունքներ: «Կոմունիստները անպայման տոկոսը հաղթահարելու են եւ մտնելու են ԱԺ, մեր կուսակցությունը անպայման պետք է անցնի: Հաղթանակը մերն է»,- ավելացնում է Սպարտակ Գրիգորյանը: Այնուհետ կոմունիստները որոշեցին երթ անցկացնել: «Այսօր կոմունիստները դեսանտ իջեցրեցին Հյուսիսային պողոտայի վրա: Սա սկիզբն էր հերթական անգամ ԱԺ մտնելու»,- նշում է Հայաստանի առաջադիմական կուսակցության փոխնախագահ Գեղամ Գալստյանը: Մանրամասները՝ տեսանյութում: