A
A
Փլվածք՝ վթարային տան մոտ
Մարտի 8-ին, ժամը 09:42-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆիրդուսու փողոցի թիվ 15/1 տան մոտակայքում տեղի է ունեցել փլվածք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ թիվ 15/1 4-րդ կարգի վթարային վիճակում գտնվող տան մոտակայքում տեղի է ունեցել փլվածք, առաջացել է մոտ 1 մ խորությամբ և 2 մ լայնությամբ փոս: Փրկարարները սահմազատել են տարածքը: ԱԻՆ