Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծանոթ ա, բարեկամ ա նեղում են, անձնագրերը տալիս են. բնակիչ (տեսանյութ)

Քաղաքականություն
unnamed-6-2

 «ԵԼՔ» դաշինքն իր բակային քարոզարշավը մեկնարկեց Ավան վարչական շրջանում՝ ներկայացնելով  բնակիչներին փոփոխությունների իրենց տեսլականը: «Մենք եկել ենք  ու ձեզ բերել ենք մի լուր, քաղաքական լուր, Հայաստանում ստեղծված ճգնաժամային  վիճակից ելք կա, եւ դա առաջարկում է ձեզ «ԵԼՔ» դաշինքը»,- բակերում հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը: «ԵԼՔ»  դաշինքի թեկնածուները   չանտեսեցին  նաեւ ՀՀԿ ընտրական շտաբը՝ կոչով դիմելով այնտեղ գտնվողներին: «Կապ չունի դուք որ շտաբում եք աշխատում, մենք հույս ունենք, որ դուք ապրիլի 2-ին կընտրեք «ԵԼՔ»-ը, որովհետեւ մենք էլ գիտենք, դուք էլ գիտեք, որ մենք իրար հետ կարող ենք գտնել ելքը այս իրավիճակից: Այն  ճանապարհը, որով դուք եք  գնում՝ տանում է փակուղի, դա ելք չէ»: Ավան վարչական շրջանի բնակիչները տարբեր կերպ էին արձագանքում պատգամավորի թեկնածուներին, մի մասը վստահեցնում էին, թե հենց նրանց են ձայն տալու։ Մի մասն էլ ասում էր, թե   «ԵԼՔ» դաշինքն իրենց համար նորություն է։ Կարեն Չիլինգարյանը Ավան վարչական շրջանում «ԵԼՔ» դաշինքի   տարածքային թեկնածուներից մեկն է:  Արդյունքի հասնելու համար, նա որոշել է թակել բոլորի դռները: Իսկ քաղաքացիներին ընտրակաշառքներ բաժանելու և ընտրողներին ցուցակագրելու հարցն է,  որ հետաքրքրում է առաջին հերթին. «Էսքան շենքերից անձնագրեր,  որ հավաքում են, դրա վերջը ի՞նչ ա լինելու: Ծանոթ ա, բարեկամ ա նեղում են՝ տալիս են անձնագրերը»: «Ելք»-ը  հորդորեց քաղաքացիներին ոչ մի դեպքում, ոչ մեկին չտալ անձնագիրը կամ դրա պատճենը, իսկ բնակիչներն էլ պահանջեցին  թեկնածուներից՝ խոստանալ, որ բոլոր դեպքերում, տեր կկանգնեն իրենց ձայներին ու հուսախաբ չեն անի իրենց: