Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ընդդիմության համախմբումից ավելի գռեհիկ բան չեմ տեսնում» (տեսանյութ)

Քաղաքականություն
qoqobelyan

«Ազատ դեմոկրատները» իրենց ցուցակը կազմելիս մեկ սկզբունքային հարց են ունեցել՝ գաղափարական միասնություն: Կուսակցության նախագահի պնդմամբ՝ իրենց մոտ զտարյուն գաղափարախոսության վրա հիմնված ցուցակ է. «Մեր ցուցակում առաջադրված բոլոր թեկնածուները ազատական են, մենք գաղափարական հիմքի վրա ենք ստեղծվել, մեզ մոտ բոլորը ԵՏՄ- ից դուրս գալը առանցքային խնդիր  են համարում, եւ մեր ցուցակում չկա մարդ, որը դեմ է դրան»,- այսօր հայտարարեց կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:  Մարդիկ պետք է ընտրեն «Ազատ Դեմոկրատներին, քանի որ, ըստ Քոքոբելյանի, իրենք միակ ուժն են, որ առաջնորդվում են Հայաստանը տանել  դեպի ԵՄ. «ԵՏՄ-ն Հայաստանի համար ոչ թե հնարավորություն է, այլ մարտահրավեր, դրա ապացույցն էր ապրիլյան պատերազմը: Մի մոռացեք՝ 80 տոկոսը ադրբեջանական զենքի հենց Ռուսաստանն է մատակարարում: Այն անվտանգության համակարգը, որտեղ մենք գտնվում ենք, պետք է խոհեմ չլինել, որ չհասկանալ, թե որը որից հետո է եւ որը ինչից հետո է այնտեղ: Պետք չէ վախենալ այդ բանից, պետք է ասել՝ Հայաստանը Եվրոպա է եւ վերջ»: Կուսակցությունն այսօր Հայաստանում երկու գլխավոր խնդիր է տեսնում. «Հայաստանում խնդիրը ներդրումներն են,  իսկ տնտեսությունը առանց դրա անհնար է զարգացնել, մյուս խնդիրը Արցախն է, այն լուծել անհնար է առանց քաղաքակիրթ աշխարհի:   Այս հարցերի լուծումը մենք չենք պատկերացում Մոսկվայում»: Իրենց շանսերի մասին խոսելով՝ Խաչատուր Քոքոբելյանը ասաց. «Շեմը հաղթահարելու հարցը անգամ չենք քննարկում,  մենք մեր ձայների տեղը գիտենք: Մենք ի տարբերություն մյուսների չենք ասում, որ փրկիչ ենք, բայց մենք այնպիսի ուղղություն ենք ցույց տալիս, որ կարող է լինել Հայաստանի  փրկության ուղին»: «Ազատ դեմոկրատները» չեն պատկերացնում նաեւ հետագա համագործակցություն այլ ուժերի հետ. «Ես չեմ կարծում, որ ընդդիմությունը պետք է  համախմբվի, ավելի գռեհիկ բան ես չեմ տեսնում քաղաքականությունում, պետք է միայն գաղափարական միացումներ ու համախմբումներ լինեն»: