Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պետք է այնպես անեմ, որ խավարասերները հեռանան երկրից» (տեսանյութ)

Քաղաքականություն
armen-martirosyan

Կայանալիք խորհրդարանական ընտրություններին առաջադրվող 9 քաղակական ուժերից 5-ը պատասխանատու են մարտի 1-ի համար:  Այդ մասին այսօր կայացած ասուլիսին  հայտարարեց  Հայ Ազգային կոնգրեսի թեկնածու Նարեկ Սարգսյանը: «Դրանք են` ՀՀԿ-ը, ԲՀԿ-ը, ՕԵԿ-ը, Դաշնակցությունը և Օհահանյան –Օսկանյան դաշինքը»,- ասաց նա՝ միևնույն ժամանակ նշելով, որ ՀԱԿ-ը երբեք չի համագործակցել որևէ ուժի հետ համատեղ իշխելու համար. « Նա ըստ էության համագործակցել է մարտի 1-ի հետևանքները վերացնելու համար. փորձել է ներգրավել նաև պատասխանատու ուժերին հանուն արդարության վերականգնման: Եթե որևէ հանրապետական ձեռք մեկնի մարտի 1-ի դեպքերը բացահայտելու համար, ես այդ ձեռքը չեմ կարող չբռնել»,- շեշտեց Ն. Սարգսյանը Կոնգրես- ՀԺԿ դաշինքի պատգամավորության թեկնածու Արմեն Մարտիրոսյանն անդրադառնալով դաշինքի ծրագրին՝ հայտարարեց. «Ով սահմանադրությանը ասել է ոչ, նա պետք է իրեն գտնի այս ծրագրում։ Իշխանությունները մթի մեջ են պահում, ես զբաղվում եմ լույս ընծայմամբ, նրանց մութը խանգարում է իմ լույսին: Ես պետք է այնպես անեմ, որ լույսը շատանա, եւ խավարասերները հեռանան երկրից»: Դաշինքի մյուս ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանն էլ անդրադարձավ ծրագրային այն դրույթներին, որոնք վերաբերում են  արտաքին քաղաքականությանը. «Ադրբեջանի ժողովուրդն էլ է ձգտում խաղաղության, որեւէ դեպք չի եղել, որ Բաքուն  արձագանքի, թե չի ուզում դա: Համապատասխան կամքի, միջազգային ուշադրության դեպքում հնարավոր է հասնել  ուզածին»,- նշեց նա: «Ա1+»-ի հարցին, թե նշանակո՞ւմ է դա, որ այսօրվա իշխանությունները չեն ուզում խաղաղություն, Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց. «Կոնգրեսը ասում է հստակ ՝ մեր  ուզածը խաղաղությունն է:  Իսկ ՀՀԿ-ի ազգ- բանակ ծրագիրը սխալ է, դա նշանակում է մենք այդքան էլ պատրաստ չենք խաղաղության»: «Մենք անելու ենք այն,  ինչ ասում ենք, իսկ իշխանությունը խաղեր ա տալիս, ներսի հանրության համար այլ բան  են ասում, դրսի աուդիտորիայի համար՝ այլ բան»: Ավելին՝ տեսանյութով