A
A
Անահիտ Բախշյանին շտաբի համար տարածք չեն տրամադրում
Անահիտ Բախշյանը չի կարողանում Մալաթիա-Սեբաստիայում տարածք գտնել շտաբի համար. «Չեն տալիս, հարցնում են՝ ո՞ր կուսակցությունն է: Մեկին ասացի՝ «Ազատ Դեմոկրատներից» եմ, ասաց՝ ես ՀԿԿ-ական եմ, երկու պարանի վրա չեմ խաղում, մյուսն ասեց՝ ես հագուստի խանութ եմ բացելու, մյուսն էլ ասեց, թե մեկ ամսով չեմ տա տարածք»։ Անահիտ Բախշյանը իշխանություններին ցույց է տալու, թե ինչպես կարելի է տանել ընտրապայքարն առանց շտաբի: