Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում 9-րդն է

Սպորտ
chess

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է վարկանիշային աղյուսակները` մարտի 1-ի դրությամբ: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Շախմատիստների ցանկը շարունակում է գլխավորել աշխարհի գործող  չեմպիոն Մագնուս Կարլսենը՝ 2838 միավոր: Երկրորդ-երրորդ հորիզոնականում են ամերիկացիներ Ուելսի Սոն (2822) եւ Ֆաբիանո Կարուանան (2817): Մեր առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը 2774 միավորով ընթանում է 9-րդ հորիզոնականում: Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում տեղ են գտել Հայաստանի եւս 3 շախմատիստ. 63. Սերգեյ Մովսեսյան (2679), 67. Վլադիմիր Հակոբյան (2675), 87. Գաբրիել Սարգսյանը (2666): Կանանց ցանկի առաջին հորիզոնականում է աշխարհի չեմպիոնուհի Հոու Յիֆանը (2649): Մեր շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը (2444) գտնվում է 32-րդ հորիզոնականում, իսկ Լիլիթ Մկրտչյանը (2431)` 40-րդ: Մինչեւ 20 տարեկան շախմատիստների վարկանիշային աղյուսակը գլխավորում է չինացի Վեյ Յիին: Մերոնցից ամենաբարձր դիրքում գտնվում է Մանուէլ Պետրոսյանը՝ 27-րդ հորիզոնական: Հրապարակվել են նաեւ արագ եւ կայծակնային շախմատի գործակիցները: Արագ շախմատի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Մագնուս Կարլսենը (2896): Լեւոն Արոնյանը 8-րդն է այս աղյուսակում (2797): Կայծակնային շախմատի վարկանիշային աղյուսակը նույնպես գլխավորում է Մագնուս Կարլսենը (2914): Հայաստանի շախմատիստներից ամենաբարձր վարկանիշն ունի Զավեն Անդրիասյանը՝ 2755, որը 24-րդ արդյունքն է: