Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդան Մինասյանը հաստատվել է տեխնիկական տնօրենի պաշտոնում

Սպորտ
minasyan

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հաստատվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի պաշտոնում։ Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, բելգիացի Մարկ Լելեւրի հեռանալուց հետո տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել հենց Վարդան Մինասյանը։ Այժմ փորձառու մասնագետը համակարգելու է Հայաստանի Մ-14-ից մինչեւ Մ-19 հավաքականների աշխատանքները, զբաղվելու է նաեւ մարզչական կրթությամբ եւ տեխնիկական բովանդակության ապահովմամբ: Վարդան Մինասյանի որոշմամբ՝ Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Տիգրան Առաքելյանը: Էլիտ-ռաունդի ուղեգիր նվաճած Հայաստանի մինչեւ 17 տարեկանների ընտրանին վստահվել է Արտակ Օսեյանին, որը միաժամանակ գլխավորում է «Փյունիկ» ֆուտբոլային թիմը: