Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ակցիան ի պաշտպանություն Հաց բերողի ավարտվեց. անժամկետ նստացույց է սկսվել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
unnamed-6-5

Մի խումբ քաղաքացիներ ակցիա են իրականացնում՝ ի պաշտպանություն Հաց բերողի, որը փետրվարի 10-ից հացադուլ է հայտարարել։

Նրանք պահանջում են ազատ արձակել Արթուր Սարգսյանին՝ փոխելով խափանման միջոցը;

Այսօր փաստաբանները հայտարարել են, որ կապված մի շարք հիվանդությունների հետ, Հաց բերողն այլևս չի կարողանում քայլել։

Ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին դեպի ՀՀ Գլխավոր դատախազություն՝  դատախազից պահանջելու փոխել խափանման միջոցը և ազատ արձակել Արթուր Սարգսյանին:

 Ամբողջ ճանապարհին ակտիվիստները վանկարկում էին Արթուրի անունը:

Դատախազության մոտ ակցիայի մասնակիցներին սպասում էին իրավապահները՝ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ:

Երթի մասնակիցները սկսեցին բղավել՝ ազատություն հայց բերողին և Սասնա ծռեր:

Օսիպյանը ակցիայի մասնակիցներին հորդորեց գրավոր ներկայացնել բողոքը և ցրվել: Բայց, երբ ակտիվիստները նրան ասում էին, որ ունեն գրավոր բողոք, դա անտեսվում էր և  էլի ու էլի կրկնում էր, թե գրավոր ներկայացրեք բողոքը:

Իդեպ երթի մասնակիցների թիվը հենց երթի ժամանակ, գնալով ավելացավ:

Շահեն Հարությունյանը բարձրախոսով նկատել տվեց բոլորին, որ եթե Արթուր Սարգսյանի հետ մի բան պատահի, ապա բոլորս ամաչելու ենք: Ապա հորդորեց երթի մասնակիցներին գնալ տուն և վաղը ավելի մեծ թվով ներկա գտնվել հերթական ակցիային:

Ետդարձի ճանապարհին ամբողջ ժամանակ վանկարկում էին Արթուր, ազատություն քաղբանտարկյալներին, Սասնա ծռեր և այլ կոչեր:

................

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ մի քանի երիտասարդներ որոշել են անժամկետ նստացույց սկսել «Ազատության» հրապարակում: Նրանք պահանջում են փոխել Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» խափանման միջոցը: Երիտասարդներից մեկը Շանթ Հարությունյանի որդին է Շահեն Հարությունյանը:

Protesters in support of Artur Sargsyan who supplied food to the members of 'Sasna Tsrer' group hold a protest action in front of the RA General Prosecutor’s office

Protesters in support of Artur Sargsyan who supplied food to the members of 'Sasna Tsrer' group hold a protest action in front of the RA General Prosecutor’s office

unnamed-7

unnamed-8

[caption id="attachment_1523647" align="alignnone" width="700"]A protest march in support of Artur Sargsyan who supplied food to the members of 'Sasna Tsrer' group took place in Yerevan A protest march in support of Artur Sargsyan who supplied food to the members of 'Sasna Tsrer' group took place in Yerevan[/caption]