«Տաշտի ջրի հետ երեխային էլ չգցենք» (տեսանյութ)
Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի առաջին համաժողովին այսօր դաշինքի անդամ, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ ՀՀ-ում բացի քաղբանտարկյալներից, կա նաեւ խղճի, բարոյականության բանտարկյալ. «Ազատություն հաց բերող Արթուր Սարգսյանին: Հաց բերող մարդուն չեն կալանավորում: Իշխանությունները բառիս բուն իմաստով տարիներ շարունակ գրպանահատությամբ են զբաղված: Ես հանգիստ խղճով մինչեւ վերջ կպայքարեմ այս դաշինքի համար, քանի որ պարոն Օհանյանը եւ պարոն Օսկանյանը պատրաստ են եղել համագործակցել բոլոր ընդդիմադիրների հետ»: Ըստ նրա՝ փոփոխությունները պետք է այնպես անել, որ, ինչպես ժողովրդական խոսքն է ասում, տաշտի ջրի հետ երեխային էլ չգցենք: Այնուհետեւ նա սկսեց թվարկել Վարդան Օսկանյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի ու Սեյրան Օհանյանի քաղաքական, պետական գործունեությունը՝ ընդգծելով նրանց դրական կողմերն ու գովաբանելով նրանց անցած ուղին. «Մենք ունենք գիտելիք, փորձառություն ու կամք: Այդ ամենը պետք է ներդրվի մի բանի՝ արմատական փոփոխությունների համար»: