Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թփերի տակ թաքնված որևէ քրեաօլիգարխիկ պարտիզան կգա առաջ» (տեսանյութ)

Քաղաքականություն
az-ba

««Ազատ դեմոկրատների» ցուցակում, բացի կուսակցության անդամներից, ընդգրկված են անձինք, որոնք բոլորը միասին ունեն մեկ հստակ տեսլական՝ Հայաստանը որպես ինքնիշխան, իրավական պետություն՝ դեպի եվրոպական պետությունների ընտանիք գնացող»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Անահիտ Բախշյանը, որը կուսակցության 101 հոգանոց ցուցակում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: Տիկին Բախշյանը նշեց, որ մրցակից է համարում բոլոր կուսակցություններին և դաշինքներին: Նրա խոսքով՝ խորհրդարան են գնում՝ բարձրացնելու սոցիալական, էկոլոգիական և կրթական հարցեր: «Անձամբ ես, բացի կրթությունից, գնում եմ, որպեսզի ևս մեկ անգամ բարձրացնեմ մանկատան շրջանավարտների բնակարանային խնդիրը»,-ասաց Անահիտ Բախշյանն՝ ընդգծելով, որ կուսակցության ցուցակի 60 տոկոսը երիտասարդներ են, 40 տոկոսը՝ կանայք: Քննարկմանը ներկա՝ ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն էլ հավելեց, որ համակրում է Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան  դաշինքին: Խոսելով ՀՀԿ ցուցակի մասին՝ պարոն Արշակյանն այն համեմատեց հին հայկական ֆիլմի՝ «Խաթաբալայի» հետ. «Մեկին ցույց են տալիս, մյուսին՝ ընտրում: Չեն կարող երկու ամսում մեզ համոզել, որ նոր են, լավն են, և քրեաօլիգարխիկ ուժերը հեռացել են: Սա դիմակ է: Նոր դեմքերը, օրինակ՝ Վիգեն Սարգսյանը, ներկայանալի են, բայց մենք գիտենք, որ նա հեռանալու է, գնալու է իր պաշտոնին, իսկ նրա փոխարեն թփերի տակ թաքնված որևէ քրեաօլիգարխիկ պարտիզան կգա առաջ»: