Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մոսկվան դարձավ այն քաղաքը, որտեղ վերջապես կարողացա օգտագործել կողպված պոտենցիալս».Իշխան ԳԱՍՊԱՐՅԱՆ

Բիզնես Կարևոր լուրեր
IMG_7971

«Topfinding.com»  կայքը ներկայացնում է հարցազրույց  Հովհաննես Գասպարյանի անվան  («Հովիկ ստուդիո») պարի ակադեմիայի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Իշխան ԳԱՍՊԱՐՅԱՆԻ հետ։   Հարց. Ասացեք, խնդրեմ, ինչպես ստացվեց, որ ձեր հաջողության հարթակը դարձավ հենց Մոսկվա քաղաքը, քանի որ Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիան հիմնադրվեց հենց այնտեղ ․․․ Իշխան ԳԱՍՊԱՐՅԱՆ. - Երևի ամեն ոք մի օր գտնում է իր քաղաքը, երբ Երևանին թեկուզ ժամանակավորապես փոխարինող վայր է փնտրում: Իմ դեպքում դա կարծես վաղուց որոշված լիներ։ Մոսկվա ժամանեցի 2000 թվականին, ընդամենը մեկ շաբաթով, սակայն երբ առաջին օրը քայլեցի այդ աներևակայելի լայն փողոցներով՝ զգալով մարդկանց ահռելի բազմության էներգետիկան, զգալով ամեն քայլափոխին հանդիպող հայերենը, հասկացա, որ սա՛ է  իմ քաղաքը,  որտեղ վերջապես կկարողանամ օգտագործել կողպված պոտենցիալս: [caption id="attachment_1521063" align="alignleft" width="370"]Իշխան Գասպարյան Իշխան Գասպարյան[/caption] Այսօր ունեմ սրտիս երկու քաղաքները ՝ Երևանը և Մոսկվան, և, ինչպես տեսնում եք, ինձ և ժամանակս կիսում եմ հենց այս երկու քաղաքների միջև՝ հավասարապես․․․․Իսկ Մոսկվան հաջողության հարթակ դարձավ միայն այն ժամանակ, երբ ողջ ընտանիքով հայտնաբերեցինք մեր առաքելությունը, այն է՝ ստեղծել մի աշխարհ, որին սիրահարված ենք։ Դա պարի աշխարհն է, որին ծառայում ենք և ծառայելու ենք հարատև:   Հարց. - Մեր հայրենակիցները շարունակո՞ւմ են պահպանել ազգային ավանդույթները հայրենիքից դուրս։ Իշխան ԳԱՍՊԱՐՅԱՆ. - Ես ունեմ իմ անձնական ուսումնասիրությունները և կասեմ, որ՝ այո։ Այսօր՝ առավել ևս։ Խուսափելով ռուսական  կենցաղին, սովորույթներին և ազգային հատկանիշներին ձուլվելուց, մեր հայրենակիցները օր-օրի ավելի են կարևորում մեր ազգին բնորոշ ավանդույթները պահպանելու  անհրաժեշտությունը՝ գենոտիպին հավատարիմ մնալով, իսկ մենք և մեզ պես կառույցները հանդիսանում են այդ գործընթացի լոկոմոտիվները։   Հարց. - Եթե չեմ սխալվում, Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիան կամ Հովիկ Ստուդիոն, ինչպես ընդունված է ձեզ կոչել պարող հասարակության կողմից, ունի 15 բաժանմունք Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներում: Ինչպե՞ս եք հասցնում հետևել այս հրաշալի գործունեության արագընթաց ռիթմին։ Իշխան ԳԱՍՊԱՐՅԱՆ. - Նախ ասեմ, որ նշված բաժանմունքներից մեկն էլ գտնվում է Երևանում․․․ Ես և իմ ընտանիքը  շրջապատվել ենք նվիրական ու մաքուր մարդկանցով, որոնք արհեստավարժ պարուսույցներ, մասնագետներ են։ Նրանց հետ կազմել ենք թիմ, որն անհաղթելի է՝ կոլեկտիվ մտածելակերպի մեջ: Ահա այս գործոնը ինձ թույլ է տալիս հենվել նրանց և հետևել անխափան ընթացքին՝ նրանց անմիջական մասնակցությամբ։   Հարց. - Իսկ կա՞ն այնպիսի պատրիոտ և ձեռներեց հայեր, որոնք աջակցում են ձեր իսկապես արդարացված գործունեությունը։ Իշխան ԳԱՍՊԱՐՅԱՆ. –Բարեբախտաբար՝ այո: Նրանք աջակցում են մեզ համերգային մեծ ծրագրերը իրականացնելու գործում, և դրանով նպաստում են ավելի որակյալ նկարագիր ստանալուն։ Ի դեպ, գլխավոր աջակիցը Ռուսաստանում՝ «Դվին» կազմակերպությունն է, որն առաջատար է լոգարանների մետաղյա չորանոցների արտադրության ոլորտում։   Հարց. -Ձեր կարծիքով, ի՞նչ կարող է ասել ռուս կամ եվրոպացի հանդիսատեսը  Հայաստանի մասին՝ պարային ծրագիրը դիտելուց հետո։ Իշխան ԳԱՍՊԱՐՅԱՆ. -Ռուս հանդիսատեսը կամ եվրոպացին, ներկա գտնվելով մեր մենահամերգներին, երբեմն տեսնում է ոչ միայն հայկական ծրագիր,այլ նաև՝ բազմաժանր: Ամենակարևորն այն է, որ նրանք տեսնում են հայ պարողներ, որոնք իսկապես արհեստավարժ են, և տեսնում են բեմադրություններ, որոնք հայ հեղինակներ ունեն: Տպավորվելով տեսածից, նրանք ևս մեկ անգամ համոզվում են, որ մենք ոչ միայն հնագույն ազգ ենք՝ ունիկալ պատմությամբ, այլև ստեղծարար ենք ցանկացած գործունեության մեջ:   Հարց. -Ազգային պարը համաշխարհային բեմահարթակներ բարձրացնելու միտում ունենալով, ո՞րն է ձեր համույթի ասելիքը աշխարհին։ Այլ խոսքով, օգտագործելով ազգային պարի լեզուն, ոգին, առանձնահատկությունները…. և այլն, ո՞րն է աշխարհին ուղղված ձե՛ր խոսքը։ Իշխան ԳԱՍՊԱՐՅԱՆ. -Բոլոր բեմահարթակներից հանդիսատեսին ուղղված մեր խոսքը պարի կախարդանքն է, որն առկա է բոլոր ժանրերում, և, մասնավորապես՝ հայկական պարի պոպուլյարիզացիան է ամբողջ աշխարհում ՝ համադրված դասական պարի էլեմենտներով: [caption id="attachment_1521067" align="alignright" width="370"]Գագիկ Հայրապետյան Գագիկ Հայրապետյան[/caption] Հարց. -Ցանկացած մարդ, ով խոսում է արվեստի լեզվով, լինի գրող, նկարիչ, թե երաժիշտ, որոշակի պատասխանատվություն ունի իր լսարանի առջև։ Լծված լինելով ազգային պարը լավագույնս մատուցելու շնորհակալ գործին, բնորոշեք խնդրեմ Ձեր և ձեր համույթի պատասխանատվությունը հանդիսատեսի առջև։ Իշխան ԳԱՍՊԱՐՅԱՆ. -Մենք պատասխանատու ենք, առաջին հերթին, մեր հեղինակությունն արդարացնելու գործում, պատասխանատու ենք պարը վարակի տեսքով բեմից դահլիճ տեղափոխելու մեջ և, վերջապես, գեղեցիկի միջոցով պարին սիրահարեցնելու մեջ: Կարծում եմ մինչև օրս մեզ դա հաջովում է :   Հարց. - Քննությունից առաջ, սովորաբար, ուսանողները անհանգիստ գիշեր են անցկացնում, ոմանք չեն քնում բնավ…  Նկարագրեք, խնդրեմ, ի՞նչ է կատարվում  ձեզ մոտ համերգային ծրագրից առաջ։ Ցանկանում եք տեսնել պրոֆեսիոնալիզմի հասած ձեր պարողներին բեմից դուրս՝ իրենց զուտ մարդկային հոգեվիճակներով կամ խնդիրներով։ Իշխան ԳԱՍՊԱՐՅԱՆ. -Մեր գործունեության հիմքում ընկած է խորը գաղափարախոսություն, որի կարևոր կետերից մեկը պարողին արվեստի մթնոլորտում դաստիարակելն է: Ցանկացած պարուսույց պետք է հիշի, որ ներկայացնում է արվեստի անփոխարինելի տեսակ, պետք է ապրի այդ տեսակին բնորոշ մտածելակերպով և իր գիտելիքների փոխանցման աշխարհում պետք է այնքան անկեղծ լինի, որ ոչ մի սան չտատանվի իր ընտրության մեջ՝ հօգուտ մեր ոլորտի: Հենց սա էլ ստիպում և պարտավորեցնում է մեր սաներին մենահամեգներից առաջ տեղափոխվել հույզերի բուռն աշխարհ, որտեղ կա և՛ կատարելության հասնելու ձգտում, և՛ անհանգստություն, և՛ սիրելի ուսուցիչների կողմից գովասանքի արժանանալու հիվանդագին ցանկություն: Նրանցից յուրաքանչյուրը, լինելով մինչև վերջ չուսումնասիրված, բայց միևնույն ժամանակ՝ անսահման հետաքրքիր ներաշխարհով անձնավորություն, մի ողջ տիեզերք է  թե՛ ինձ համար,  թե՛ պարուսույցների։   Հարց. -Անդրադառնալով «ազգային» բառին՝ բոլորս էլ հասկանում ենք, որ դա ընդհանրական հասկացողություն է։ Ասացեք, խնդրեմ. մեր ազգին բնորոշ ո՞ր առանձնահատկությունները, ո՞ր «ծայրահեղությունները» կամ «գժություններն»  եք ցուցադրում և մեկնաբանում պարի լեզվով։ Իշխան ԳԱՍՊԱՐՅԱՆ. -Եթե ծրագիրը վերաբերում է մեր պատմությանը, ապա աշխատում ենք պահպանել մեզ բնորոշ լավագույն հատկանիշները, որոնց շնորհիվ ապրում և արարում ենք արդեն երեք հազարամյակ:   Հարց. -Ունե՞ք, արդյոք, բեմադրություններ, որտեղ մատուցվում են դրվագներ հայ ազգի պատմությունից կամ առասպելներից։ Օրինակ՝ Հայկի և Բելի մենամարտը։ Իշխան ԳԱՍՊԱՐՅԱՆ. -Պատմական մեր հերոսներին ժամանակ առ ժամանակ անրադառնալու ենք, Հայկի և Բելի առասպելին՝ նույնպես: Ասեմ որ երկու տարի առաջ  (ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ), բեմ բարձրացրեցինք իմ հեղինակած  նովելի հիման վրա և գլխավոր բալետմայստերի կողմից բեմականացված ներկայացումը ՝  «Կորցրած երազանքի հետքերով» վերնագրով: Այս տարվա ապրիլի 17-ին նույն ներկայացումը ավելի մասշտաբային և ազդեցիկ նոտայից ենք ներկայացնելու, որպեսզի ավելի հեռու տանի մեր ազգին վիճակված անդառնալի ցավի արձագանքը և մեր ձայնն ավելի լսելի դարձնի միջազգային հանրության համար:   Հարց. -Քանի որ ոգին սկզբնավորվում է արմատներից և սնվում է արմատներից, ասացեք, խնդրեմ, ի՞նչն է սնում ձեր համույթի ազգային ոգին և ինչպե՞ս է այդ ոգին մատուցվում այլազգի հանդիսատեսին։ Իշխան ԳԱՍՊԱՐՅԱՆ. -Մենք իսկապես մի մեծ Հայաստան ենք Ռուսաստանի սրտում: Մեր սաների հոծ բազմությունը իրականում պարային վիթխարի ընտանիք է, որին սնում է մեկը մյուսով հպարտանալու զգացողությունը և, ամենակարևորը՝ երբեք չմարող կարոտը հայրենիքի հանդեպ:   [caption id="attachment_1521082" align="aligncenter" width="645"]Արմինե Գասպարյան Հասմիկ Դավթյան Արմինե Գասպարյան Հասմիկ Դավթյան[/caption]   Հարցազրույցը վարեց՝ Սմբատ Բունիաթյանըlogo-4