«ԵԼՔ» -ը ներկայացրեց փաստաթղթերը ԿԸՀ (տեսանյութ)
«ԵԼՔ» ընդդիմադիր դաշինքը փաստաթղթերը ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար:
«ԵԼՔ»-ի փաստաթղթերը ներկայացրեցին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Վահագն Հովակիմյանը , «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նորիկ Եղիազարյանը, «Լուսավոր Հայաստանի» անդամ Դավիթ Խաժակյանը:
Լրագրողների հետ զրույցում Վահագն Հովակիմյանը նշեց, որ իրենց ցուցակն առավել քան մրցունակ է: «Դաշինքը համամասնությամբ կազմված է երեք կուսակցություններից»,- նշեց նա, իսկ թեկնածուների վերաբերյալ հարցին պատասխանեց կատակով. «Ինչ դրական հատկանիշներ գիտեք, կարող եք վերագրել մեր թեկնածուներին»:
Դաշինքի համամասնական ընտրական ցուցակում ընդգրկված են 121 թեկնածուներ, իսկ տարածքային ընտրական ցուցակներում՝ 112 թեկնածու: