Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հումանիտար օգնություն՝ Հայաստանից Սիրիային

Քաղաքականություն
siria3

Հայաստանից Սիրիային հերթական հումանիտար օգնությունն է հասցվել։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։ Քիչ առաջ ՀՀ-ից ինքնաթիռը վայրէջք է կատարել Սիրիայում. շուրջ 40 տոննա ապրանք՝ Սիրիայի ժողովրդին։ Ըստ ՊՆ հաղորդագրության՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ՀՀ Նախագահի հանձնարարությամբ փետրվարի 14-ին Հայաստանի Հանրապետության անունից Սիրիայի Արաբական Հանրապետություն է առաքվել սիրիական հակամարտությունից տուժած բնակիչների համար նախատեսված մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը: Օգնության տրամադրման կազմակերպչական աշխատանքներն իրականացվել են ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների, ՀՀ գյուղատնտեսության, արտակարգ իրավիճակների, սփյուռքի, տնտեսական զարգացման և ներդրումների, արտաքին գործերի նախարարությունների և ՀՀ Նախագահի աշխատակազմի ջանքերով: Մարդասիրական օգնությունը (18 տոննա, հիմնականում` սննդամթերք) Սիրիա է առաքվել Ռուսաստանի Դաշնության ռազմաօդային ուժերի Իլ-76 ինքնաթիռով: «Էրեբունի» օդանավակայանում այն ճանապարհել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը: Մարդասիրական օգնությունն ուղեկցելու և տեղում բաշխման գործընթացը կազմակերպելու նպատակով Սիրիա են մեկնել ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների և սփուռքի նախարարությունների ներկայացուցիչները: Առաջիկա օրերին նախատեսվում է Հայաստանի Հանրապետության անունից մարդասիրական օգնության ևս մեկ խմբաքանակի առաքում: siria2