A
A
Էդմոն Մարուքյանը՝ Սեյրան Օհանյանի հայտարարությունների մասին (տեսանյութ)
Ո՞րն է «Ելք» դաշինքի հայտը. պատասխանելով հարցին՝ «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանը քիչ առաջ ասաց. «Առավելագույնը՝ իշխանափոխություն, նվազագույնը՝ հակակշիռ՝ 6-րդ գումարման ԱԺ-ում։ Այնպես չլինի, որ նորից 7 հոգի դեմ լինի արտաքին, ներքին քաղաքական որոշումներին»։ Խոսելով մյուս դաշինքների ներկայացուցիչների ելույթների ու դիրքորոշումների մասին՝ Էդմոն Մարուքյանը նաև հավելեց. «Մարտի 1-ի բացահայտումից խոսում են մարդիկ, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել այդ ամենին. խոսքը նաև Սեյրան Օհանյանի մասին է»։