A
A
Լապշինին արտահանձնել են. Բլոգերը Բաքվում է
ՌԴ, Ուկրաինայի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինն արտահանձնվել է Ադրբեջան: Ինչպես հայտնում է haqqin.az-ը, բլոգերն արդեն Բաքվում է, ուր նրան հասցրել են հատուկ չվերթով: Փետրվարի 7-ին Բելառուսի Գերագույն դատարանն ուժի մեջ էր թողել Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու որոշումը: Գերագույն դատարանը Լապշինի բողոքարկման դիմումը քննել էր փակ ռեժիմով, նրա բացակայությամբ: Մի քանի անգամ Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջան այցելած Լապշինը ձերբակալվել էր Մինսկում 2016 թվականին՝ Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով: ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին: