«Սիրահարներ» արձանը կտեղադրվի Երեւանում
Երեւանի ավագանին փետրվարի 14-ին կայանալիք նիստում որոշելում է կայացնելու Սիրահարների այգու տարածքում «Սիրահարներ» արձանը տեղադրելու մասին: Նախագիծն ընդգրկված է ավագանու նիստում: Արձանը տեղադրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան . Բարսեղյանի կողմից։ «Սիրահարներ» քանդակի հեղինակն է Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Դավիթ Երևանցին, ում գործերը տեղադրված են աշխարհի բազմաթիվ երկրներում, մասնավորապես՝ Փարիզում և նրա արվարձաններում տեղադրված է Դ.Երևանցու` Հայոց ցեղասպանության թեմայով մի շարք գործեր։ Քանդակագործ Դավիթ Երևանցու կողմից հեղինակած և Երևան քաղաքին նվիրաբերած «Սիրահարներ» քանդակային աշխատանքը Երևանի քաղաքապետին կից գեղարվեստի հանձնաժողովի կողմից արժանացել է հավանության եւ առկա է նաեւ Երևան քաղաքի Սիրահարների այգու տնօրինության համաձայնությունը։ Ավագանու մեկ այլ որոշմամբ ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի կիսանդրին կտեղադրվի նրա անվամբ անվանակոչված զբոսայգու տարածքում: Կիսանդրին տեղադրելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի եւ Թաթուլ Կրպեյանի ընտանիքի կողմից։