Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պայթյուն Վայք-Մեղրի ավտոճանապարհին

Հասարակություն
nk

Փետրվարի 7-ին, ժամը 09.29-ին ահազանգ է ստացվել, որ Վայք-Մեղրի ավտոճանապարհի 1-ին կմ-ին այրվում է ավտոմեքենա. տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ հատվածում «Ավետյան և ընկերներ» ՍՊԸ-ի գազալցակայանի կոմպրեսատորների սրահում (մոտ 84 քմ) տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով վնասվել է տանիքը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.50-ին, մարվել` 09.58-ին: Այրվել են սրահը և 2 գազալիցքավորման սարքավորումներ՝ մասամբ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: