Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանության ներկայացուցիչները չէին ներկայացել դատարան

Հասարակություն
vilen

YouTube-ում հեռարձակվող «SOS» հաղորդաշարի վարող Վիլեն Գայֆեջյանի դեմ ներկայացված հայցով այսօրվա դատական նիստը չի կայացել: Հայցվոր ոստիկանության ներկայացուցիչները չեն ներկայացել դատարան՝ առողջական խնդիրների պատճառով : Հիշեցնենք, որ ոստիկանները վիրավորվել են SOS»-ի՝ 2015 թ.-ի մայիսի 24-ի թողարկումից։  Այդ օրվա հաղորդման ժամանակ անդրադարձ էր կատարվել  այն դրվագին, երբ ոստիկանները սեւազգեստ մայրերին գետնին քարշ տալով նախագահական նստավայրի մայթից տեղափոխում էին դիմացի մայթ: Հայցվոր ոստիկանները պահանջում են, որ  Վիլեն Գայֆեջյանը հրապարակային ներողություն խնդրի իրենցից, եւ փոխհատուցի  1-ական միլիոն դրամ: Գործով դատական նիստը կշարունակվի փետրվարի 16-ին: Այդ օրը ուսումնասիրվելու են գործում առկա ապացույցները:

mayrer2