Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտոբուսը բախվել է արգելապատնեշին. կան վիրավորներ

Կարևոր լուրեր Հասարակություն
bus

Փետրվարի 6-ին, ժամը 09.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «FAW» մակնիշի 3164L պետհամարանիշով ավտոբուսը (վարորդ՝ 1958 թ. ծնված Ս. Ֆ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորներ՝ 1980 թ. ծնված Ա. Դ.-ը, 1964 թ. ծնված Ն. Պ.-ը, 1970 թ. ծնված Հ. Դ.-ը և 1994 թ. ծնված Ա. Հ.-ը հոսպիտալացվել են Արտաշատ քաղաքի ԲԿ, որտեղ Ա. Դ.-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել, իսկ Հ. Դ.-ը, Ն. Պ.-ը և Ա. Հ.-ը տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։ Ըստ shamshyan.com-ի՝ Երևան-Երասխավան ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում «Ֆան» մակնիշի 31 64 Լ համարանիշի մարդատար ավտոբուսը դեպի Երևան ընթանալիս բախվել է բետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն։