A
A
Տիգրան Ուրիխանյանը միանում է Գագիկ Ծառուկյանին (տեսանյութ)
«Ալյանս» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի Ծառուկյան դաշինքի կազմում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը։ Կուսակցությունը դեռ համագումար չի անցկացրել, սակայն առաջիկա օրերին կկազմակերպի և միակ հարցը լինելու է ընտրություններին մասնակցելու ձևաչափը։ Տիգրան Ուրիխանյանը միաժամանակ նշեց, որ այն մարդը չէ, որ հեռացել է Գագիկ Ծառուկյանից, ինքը հեռացել է ԲՀԿ-ից։ Նրա խոսքերով՝ Ծառուկյանի հետ հանդիպումներ միշտ էլ եղել են, սակայն չմանրամասնեց, թե ընտրություններին մասնակցելու հետ կապված հանդիպում եղել է թե ոչ։ Միաժամանակ նա տեղեկացրեց, որ այն մարդկանցից չէ, ով փոխում է իր շրջապատը։