A
A
Գուտերեշի կոչը՝ Թրամփին. «Այդ մեթոդները լավագույնը չեն»
ՄԱԿի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել չեղյալ համարել ներգաղթյալների մուտքը խստացնող հրամանը, որով անժամկետ արգելվում է սիրիացի փախստականների մուտքը ԱՄՆ, ինչպես նաեւ 6 երկրի փախստականների մուտքը ժամանակավոր: «Ես վստահաբար կարծում եմ, որ այդպիսի մեթոդները լավագույնը չեն ԱՄՆ-ն ահաբեկիչներից պաշտպանելու համար: Այսպիսի մեթոդները վաղ թե ուշ պետք է կանխվեն»,-ասել է Գուտերեշը լրագրողներին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը համոզված է, որ Թրամփի օրենքը ՄԱԿ-ի սկզբունքների խախտում է: «Եթե միջազգային ահաբեկչական կազմակերպությունները փորձեն հարձակվել այնպիսի պետության վրա, ինչպիսին ԱՄՆ-ն է, ամենայն հավանականությամբ նրանք չեն օգտվի այնպիսի անձնագրերից, որոնք արգելված երկրներից են»,-ասել է Գուտերեշը: