Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախկին մարզպետն ու նախարարը նորից մարզպետ կնշանակվի

Քաղաքականություն
aramayis

Կառավարության որոշմամբ՝ Բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը կնշանակվի Արարատի մարզպետ: Որոշման նախագիծը կառավարությունում այսօր ներկայացնելու է Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Մինչ նոր մարզպետին նշանակելը, կառավարության որոշմամբ պաշտոնից կազատվի արդեն նախկին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Նա աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել կառավարությանը։ Դեպքերն այս ընթացքն ստացան Հովիկ Աբրահամյանի՝  ՀՀԿ-ից դուրս գալուց հետո։ Արամայիս Գրիգորյանը նախկինում էլ զբաղեցրել է Արարատի մարզպետի պաշտոնը։