Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեյրան Օհանյանը Սերժ Սարգսյանից դադար է խնդրել

Քաղաքականություն
armen-1

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին որպես ընդդիմադիր գործիչ չեմ պատկերացնում. այսօր Եռաբլուրում ասել է Վազգեն Սարգսյանի եղբայրը, ՊՆ խորհրդական Արմեն Սարգսյանը։ Նա նաև իրեն չի պատկերացնում ընդդիմադիրի դերում։ Ինչ վերաբերում է Սեյրան Օհանյանին, ապա. «Գիտեմ մի բան, որ Սեյրան Օհանյանն ուզում է, որ երկրի վիճակը կայուն լինի, և ամենաշատը նա մտահոգված է բանակի համար»։ Արմեն Սարգսյանը չի կարծում, որ Սեյրան Օհանյանը նեղացած է գնացել։ Ավելին, ըստ նրա, Սերժ Սարգսյանը նրան առաջարկել է Անվտանգության խորհրդի և ՀԱՊԿ խորհրդի քարտուղարի պաշտոնները. «Սեյրան Օհանյանը ոչ թե հրաժարվել է, այլ խնդրել է հանրապետության նախագահից մի փոքրիկ դադար, որպեսզի հանգստանա, ի վերջո նա իսկականից հանգստի կարիք ուներ»։