Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղավիացիայի ոլորտում դեմպինգ չկա. Սերգեյ Ավետիսյան (տեսանյութ)

Տնտեսություն
unnamed-20-2

«Պոբեդա» ավիաընկերությունը բավական գոհ է չվերթներից, ինչի մասին վկայում է օդանավերի բեռնվածությունը, այսօր հայտարարեց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը. «Գրեթե 100 տոկոս բեռնվածությամբ աշխատում ենք եւ ներկայում քննարկում ենք հաճախականության ավելացման հարցը», - ասաց նա: Նա վստահեցրեց, որ աշխատանքներ են տարվում, որպեսզի Գյումրիի «Շիրակ»  օդանավակայանում, ինչպես «Զվարթնոց»-ում, ավելանան չվերթները: Անդրադառնալով «Արմենիա»  ավիաընկերության գործունեությանը Սերգեյ Ավետիսյանը նշեց. «Այդ ավիաընկերությունն  այս պայմաններում փորձում է գտնել իր տեղը հայաստանյան շուկայում: Որպես օրինակ այն է, որ մենք օրական միայն Մոսկվայի ուղղությամբ ունենում ենք 14-15 չվերթ: Ես կարծում եմ, որ բոլորին պարզ է, թե ինչ մրցակցություն է այստեղ»,- հավելեց Սերգեյ Ավետիսյանը:   Ընկերությունը նախորդ տարի հայտարարել էր, որ հայաստանյան ավիաշուկայում հանցավոր մրցակցություն ու դեմպինգ կա. «Դեմպինգն օրենքով կարգավորված փաստ է, որի առկայության դեպքում իրականացվում են համապաստսխան գործառույթներ: Մենք չենք տեսնում այդ դեմպինգները, տեսնում ենք մրցակցություն, խիստ մրցակցային դաշտ, որտեղ տնտեսվարողները, այո, շատ ծանր պայմաններում իրար հետ փոխհարաբերվում են»: