Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանից Ռուսաստան՝ ID քարտերով (տեսանյութ)

Քաղաքականություն
kar

Մոսկվա կատարած այցից հետո կառավարության ղեկավարի հանձնարարականներն այսօր վերաբերում էին այնտեղ ձեռք բերված պայմանավորվածություններին: Կարեն Կարապետյանը տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարին հանձնարարեց ռուսական համապատասխան գերատեսչությունների հետ քննարկել եւ ակտիվ աշխատել ներդրումային հիմնադրամ ստեղծելու համար: Գյուղատնտեսության նախարարին վարչապետը հանձնարարեց հանդիպել  ռուս գործարարների հետ ու կազմակերպել  գյուղատնտեսական անհրաժեշտ տեխնիկայի ներմուծում. «Շատ ինտենսիվ, կպած անում ենք»,- հավելեց վարչապետը: Կարեն Կարապետյանը հիշեցրեց, որ Ռուսաստանից Հայաստան եւ հակառակը, քաղաքացիները կարող են այցելել  տեղային անձնագրով` ID քարտերով: Ազգային անվտանգության ծառայության ղեկավարին նա հանձնարարեց ապահովել տեխնիկական մասը: Զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով էլ՝  զբոսաշրջության վարչության պետին հանձնարարեց ՌԴ քաղաքացիների համար պատրաստել զբոսաշրջության լայն փաթեթ եւ մինչև մարտի 15-ը ներկայացնել հաշվետվություն: Հետո որոշեց, որ  դա շատ երկար ժամկետ է. «Չէ, դա շատ է, մարտի 1-ին ներկայացրեք»,- հավելեց նա: