Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Ամիրյանին հանդիպելը նախախնամությո՞ւն էր (տեսանյութ)

Քաղաքականություն
tig

Պատահականությո՞ւն էր, թե՞ նախախնամություն. տարակուսում է «Աշոտ Տիգրանյան մշակութային-երաժշտական հիմնադրամի» հիմնադիր նախագահը: Ինքնաթիռում ծանոթացավ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ, խոսքը խոսք բերեց, ու նախարարն առաջարկեց  Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառումների շարքում՝ Դսեղի տուն-թանգարանի տարածքի բարելավման ծրագիրը: Աշոտ Տիգրանյանն էլ չերկմտեց ու համաձայնվեց: Լեոնիդ Կոգանի սան՝ ջութակահար Աշոտ Տիգրանյանը 1986-ին մեկնեց և բնակություն հաստատեց ԱՄՆ-ում: Հիմնադրեց և ղեկավարեց ամերիկյան Դասական համերգային կամերային նվագախումբը ։ Հետո տեղափոխվեց Ֆրանսիա: Երեսուն տարի ի վեր հայրենիքում չէր եղել: Անցյալ տարի եկավ և հիմնադրեց  իր անունը կրող հիմնադրամ և Հայ-Ամերիկյան նվագախումբը, որի կազմում  երկու երկրների պրոֆեսիոնալ երաժիշտներ են: Մի քանի օր առաջ ամերիկահայ հովանավորը այցելել էր Դսեղի տուն-թանգարան,  տեղում ծանոթացել  մշակույթի նախարարության նախագծին, որով նախատեսվում է կառուցել սանհանգույց, հուշանվերների կրպակ, այցելուների համար հանգստի գոտի, իսկ փայտե կոճղերից ՝ Թումանյանի հերոսների քանդակները: Այսօր նախարարությունում ստորագրվեց հուշագիր: Հիմնադրամը 8 միլիոն դրամ կտրամադրի շինարարական գործերի համար: Աշխատանքները կսկսվեն անմիջապես, երբ բարենպաստ եղանակային պայմաններ լինեն: