A
A
Առնոյի մասին գրելն անիմաստ է, նրան լսել է պետք. Ռ. Ռոժդեստվենսկի (տեսանյութ)
«Նրա մասին գրելն անիմաստ է: Նրան լսել է պետք: Լսել, երբ տխուր ես, երբ ուրախ ես, միշտ ...»,- ասում էր Ռոբերտ Ռոժդեստվենսկին՝ Առնո Բաբաջանյանի երգերի մասին ։ Վաղը ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ և երգիչների կատարմամբ կհնչեն Առնո Բաբաջանյանի սիրված երգերը: Համերգի բեմադրիչ Արթուր Սահակյանը Բաբաջանյան կատարելը երգիչների համար վարպետության դասընթաց է համարում։ Ռազմիկ Ամյանը շնորհակալ է, որ իրեն ընդգրկել են այս համերգին և որ կատարելու է իր մանկության սիրած երգը՝ «Երևանի սիրուն աղջիկը», Համերգը կղեկավարի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, որի խոսքով, սա իրոք սպասված համերգ էր և երկու շաբաթ առաջ արդեն իսկ տոմսերը սպառված էին։ Բայց անկախ հոբելյաններից Բաբաջանյան միշտ էլ կատարել են և կատարելու են։