Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախագծի հիմքում ֆրանսիական փորձն է (տեսանյութ)

Հասարակություն
Sashur

Կառավարությունն արդեն հավանություն է տվել շուրջ ութ տարի մշակվող «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծին. «Այս օրենքը ճարտարապետներին ոչ միայն կպաշտպանի, այլ նաև կպարտադրի լինել որակավորված և բարեխիղճ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ճարտարապետ Սաշուր Քալաշյանը: Ըստ բանախոսի՝ նախագծի հիմքում ընկած է միջազգային փորձը. «Մենք վերջին երկրներից մեկն էինք, որը մնացել էր ճարտարապետության Սովետական կարգերի օրենսդրական դաշտում: Այս նախագծի հիմքում ընկած է արտասահմանյան փորձը՝ մասնավորապես Ֆրանսիայինը: Մենք այս օրինագծի դրույթները տեղայնացրել ենք՝ հարմարեցնելով մեր չափին, ձևին և բովանդակությանը»: Այս օրենքը մշակել են ինչպես ճարտարապետներ, այնպես էլ քաղաքաշինության նախարարության մասնագետներ: