Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կիրակի». Ինտեգրո՞ւմ, թե՞ ուծացում. Ազգային փոքրամասնությունները չեն պահպանում ավանդույթները (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
VfiF-91kXPA

«Կիրակի» հաղորդաշարի հերթական թողարկումը նվիրված է Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններին։ Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիան ՀՀ ազգային ժողովի կողմից վավերացվել է 1993թ.։ Հայաստանում 2011 թվականի մարդահամարի տվյալներոով ապրում է շուրջ 57 հազար ազգային փոքրամասնության ներկայացուցիչ։ Ազգային փոքրամասնություններից ամենամեծ համայնքը եզդիներինն է՝ 35.308 հոգի, ռուսները շուրջ 12 000 են, ասորիների ու քրդերի թիվը՝ 2 հազարից ավելի։ Հայաստանում ապրում են նաև լեհեր, գերմանացիներ, հրեաներ, ուկրաինացիներ, վրացիներ և այլն։ Այս թվերից ելնելով էլ 4 համայնք է ընտրվել, որոնք Հայաստանի նոր Սահմանադրությամբ հնարավորություն կունենան մասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին և ներկայացված կլինել ՀՀ Ազգային Ժողովում։ Ինչպես այս հնարավորությունը կօգտագործեն ազգային փոքրամասնությունները , որոնք են նրանց հիմնական խնդիրները Հայաստանում, որքանով է Հայաստանն աջակցում էթնիկ փոքրամասնություններին արտաքին քաղաքականության հարցում. թեմային առավել հանգամանալից կանդրադառնանք շաբաթվա մարզային իրադարձությունների ամփոփ տեսաշարից հետո։ Հաղորդման հյուրերն են ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը և «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ նախագահ Բորիս Մուրազին։ Տեսանյութեր են պատրաստել «Սևան»  և «Անկյուն+3» ՀԸ մեր գործընկերները։