Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծնողները խուճապի են մատնվում, երեխաները՝ օգնում

Հասարակություն
manka1

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի  համար ավելի հեշտ   կլիներ   դպրոցում, եթե  համապատասխան կրթություն ստացած լիներ մանկապարտեզում։ Ընդհանրապես,  դպրոցում խնդիրներ չէին լինի, եթե ներառական   դառնային բոլոր մանկապարտեզները,-ասում է հոգեբան Մերի Մարտիրոսյանը, որը աշխատում է Ալավերդիի թիվ 6 մանկապարտեզում։  Այս հաստատությունը  Ալավերդիում միակն է, որտեղ իրականացվում է նախադպրոցական ներառական կրթություն։ Մանկապարտեզի 140 սաներից 15-ը  կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեն։ meri «Շատ կարեւոր է,  որ հիմքը դրվի մանկապատեզից, քանի որ փոքրիկները  դեռ մսուրային խմբից սովորում են  այդպիսի երեխաներին»,- ասում է Մերի Մարտիրոսյանը։  Ճիշտ է՝ այդ ունի նաեւ բարդություններ։ «Երեխաներն այդ տարիքում նմանակում են, սկզբից դժվար է , ծնողերը խուճապի են մատնվում, թե  ինչ գործ ունի այդ երեխան....Բայց անցնում է  մեկ ամիս , երկու ամիս,  եւ երեխան սովորում է,  ու նույնիսկ օգնում է մյուս երեխային»,- շարունակում է հոգեբանը։ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները թիվ 6 մանկապարտեզ հաճախում են 2008թ-ից սկսած, երբ  «Վորլդ Վիժն» կազմակերպությունը  արդեն ավարտված մի ծրագրի շրջանակներում այստեղ համապատասխան աշխատանքներ իրականացրեց։  Երեխաների հետ աշխատում է լոգոպեդ, հոգեբան ։ mankapartez Մանկավարժները գիտեն՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող  երեխաների նկատմամբ վերաբերմունքը պետք է տարբերվի դրականորեն։ «Անցած տարի մեզ մոտ մի  երեխա էր հաճախում, որն աուտիզմ ուներ։ Նրա մոտ ամեն ինչը տագնապային էր դրսևորված, բայց ծնողի հետ փոխադարձ աշխատելու արդյունքում հասանք արդյունքի։ Եթե սկզբում Դավիթը չէր ցանկանում գալ այստեղ, շփվել մյուս երեխաների հետ, աստիճանաբար իրավիճակ փոխվեց։ Երեխաներն էլ օգնում էին նրան։ Երեխան արդեն հնչյուններ էր արտաբերում, մյուսների հետ մտերմացել էր»,- «Ա1+»-ին ասում  է Ալավերդիի թիվ 6 նախադպրոցական  հատատության դաստիարակ Էլինա Թամազյանը։ Փոփոխությունները  մանկապարտեզի բոլոր  մասնագետների եւ ծնողների  համատեղ աշխատանքի արդյունք են։ «Երեխաներն ամբողջ օրը լինում են դաստիարակի հսկողության տակ, սակայն հոգեբանն ու լոգոպեդը անընդհատ հսկողություն են իրականացնում, եթե խնդիրներ են լինում,  օգնում են»,- շարունակոմ  է դաստիարակը։   manka Ցուրտ ձմեռը բացասական ազդեցություն չի թողնում հաստատության աշխատանքների վրա։   «Ներսի պայմանները բավարար են, սենյակներում շատ տաք է լինում, ունենք խնդիր լուսամուտների հետ կապված։ Այս հարցն առաջնահերթ է։ Ցելոֆանապատել ենք, բայց մեկ է՝ քամին փչում է։ Եթե եվրոպատուհաններ լինեն, լոկալ ջեռուցումը միգուցե խնայողաբար օգտագործենք»,- հայտնում է  Էլինա Թամազյանը Մանկապարտեզի սանհանգույցները նորոգված են, սակայն խմբասենյակներն ու ննջասենյակները կարիք ունեն նորոգման։