Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ս. Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղրղզստանի Նախագահին

Պաշտոնական
72c499af01c89379b2c1a946ff9b7a1b

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ղրղզստանի Նախագահ Ալմազբեկ Աթամբաևին՝ Բիշքեկի մերձակայքում՝ բնակելի հատվածում օդանավի վայր ընկնելու հետևանքով տասնյակ զոհերի կապակցությամբ: Նախագահ Սարգսյանը խնդրել է իր ցավակցություններն ու զորակցությունը հայտնել զոհվածների ընտանիքներին և մերձավորներին, իսկ տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում: