A
A
«Ինձ մլիցա մի սարքեք». Կարեն Կարապետյան (տեսանյութ)
Կառավարությունում այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը լրագրողների հետ հանդիպմանը, նշեց, որ ստանձնելով այս պաշտոնը՝ ինքն ընդհանրապես անձնական կյանք չունի. «Կամ այստեղ եմ՝ Կառավարությունում, կամ տեղաշորի մեջ՝ փորձում եմ քնել»: Կա՞ն պաշտոնյաներ, որոնցից վարչապետը կցանկանար հրաժարվել, սակայն հանգմանքներից ելնելով ստիպված չի կարողանում հրաժարվել. «Չկա նման բան, որ մեկը մյուսին կարողանա ստիպել ինչ-որ բան: Միշտ կարելի է գալ կոմպրոմիսի։ Ճարահատյալ այս պահին որեւէ մեկի հետ չեմ աշխատում: Հնարավոր են փոփոխություններ միշտ»:
Հարցերից մեկը վերաբերում էր շաքարի, ալյուրի գների բարձրացմանը՝ արդյոք վարչապետը կարողանո՞ւմ է զսպել օլիգարխներին գնային քաղաքականության հարցում. «Դա համարում եք, որ ի՞մ գործառույթն է՝ զանգ տամ ջղայն տոնով ասեմ՝ շաքարի գնին ձեռք չտաք: Օլիգարխների հետ ես ինձ շատ հանգիստ եմ զգում: Կարագի, ալյուրի գները թանկացել են, սակայն ոչ ահագին: Գնողունակությունը ձեր եղել է նորմալ, ոչ վատ, քան անցած տարի: Ձեր գնողունակությունը անգամ հարյուր դրամով չի ընկել: Իսկ առեւտուրը կրճատվել է ընդհանուր տնտեսական վիճակից: Շաքարի գինը բարձրացե՞լ է, թե ոչ, չգիտեմ, մնացած ապրանքների գները, որ իջել են, ինչո՞ւ չեք ասում»: Եթե ՀՀ վարչապետը չլիներ Կարեն Կարապետյանը, ապա «Գազպրոմը» կգնա՞ր գազի գնի իջեցման, ի պատասխան վարչապետը պատասխանեց. «Ընկերական հարաբերություններ կան, անձնական վստահությունը իսկապես գործոն է: Ես չեմ բացառում, որ ես վարչապետ եմ, դրա համար «Գազպրոմը» գնաց այդ գործարքին: Բոլորն ասում են՝ սա նախընտրական շոու է, դա այդպես չէ, ես ընդամենը ուզում եմ, որ տնտեսությունն ակտիվանա: Սա շաբաշ չէ: «Գազպրոմ»-ի ակնկալիքը ո՞րն է. շուկայի ընդլայնման պարագայում ինքը կորուստ չունենա: Մեկ տարվա մեջ եթե չկոմպենսացվեն այդ ծախսերը, նա կգնա՞ր այդ քայլին, կարծում եմ՝ ոչ»: Ինչ վերաբերում է բանանի ներկրմանն ու մենաշնորհներին, ներկրման խոչընդոտներին, Կարեն Կարապետյանն ասում է. «Պատկերացնում եք՝ ամեն բանան ներկրողին ես իմանամ: Ինձ համար կարեւոր հարց չէ, թե պատիժ կրե՞լ են, թե ոչ, կարեւորը էլ նման տենդենց չլինելն է: Ինձ մլիցա մի սարքեք»: