Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայկական գինու համար ԵԱՏՄ-ն սխալ շուկա է». Ավագ Հարությունյան (տեսանյութ)

Տնտեսություն
02dbc4ec25549e751ceb9097a43ba825

Վրաստանը տարեկան 35 մլն շիշ գինի է արտահանում Ռուսաստան, այն դեպքում, երբ Հայաստանը միայն 2 մլն շիշ է արտահանում։ Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանի խոսքով, ԵԱՏՄ շուկան էժան ապրանքի շուկա է; իսկ Հայաստանը ռեսուրս չունի էժան ապրանք արտադրելու։ «Եթե Հայաստանը կարողանա արտադրել 1-1.5 դոլարանոց գինիներ, ապա Ռուսաստանը հրաշալի շուկա կլինի։ Սակայն մենք ոչ խաղող ունենք, ոչ մարդ, ոչ էներգակիրներ, որ կարողանանք էժան գինի արտադրել։  Մեզ մոտ արդեն վաճառքի գինը 1,5 դոլար է։ Սա նշանակում է, որ մենք պետք է հնարավորինս դիվերսիֆիկացնենք մեր շուկան»։ Գինեգործների միության նախագահը ներկայացրեց Վրաստանի օրինակը։ Այս երկիրը պայմանագիր է ստորագրել Չինաստանի հետ՝ առանց քվոտաների եւ առանց փորձնական ժամանակաշրջանի, մինչեւ 70 մլն շիշ արտահանել Չինաստան։ Մինչդեռ, Հայաստանը նման պայմանագիր չի կարող կնքել, քանի որ ԵԱՏՄ անդամ է. «Հիմա չինացիները մեզ ասում են՝ թող ԵԱՏՄ-ն մեզ հետ բանակցի Հայաստանն առանձին չի կարող»։