Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զարգացման հայկական բանկը դադարեցնում է գործունեությունը

Տնտեսություն
731hh11

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն և «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն որոշում են կայացրել միանալու վերաբերյալ և կնքել են միացման պայմանագիր: ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը դեկտեմբերի 15-ին հաստատել և գրանցել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի (Պահպանվող Բանկ) և «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի (Միացող Բանկ) միացման պայմանագիրը: ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն և «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն իրականացրել են միացման պայմանագրով նախատեսված գործողությունները և հաստատել են փոխանցման ակտը: Արդյունքում՝ ՀՀ կենտրոնական բանկը 30.12.2016թ. գրանցել է փոխանցման ակտը և ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի կանոնադրությունում կատարված փոփոխությունը, համաձայն որի՝ «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի գործունեությունը կդադարի, իսկ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն կհանդիսանա «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի իրավահաջորդը: ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը 30.12.2016թ. նաև ուժը կորցրած է ճանաչել «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի բանկային գործունեության թիվ 14 լիցենզիան: