Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բիզնեսի մշուշոտ ապագան Հայաստանում (տեսանյութ)

Տնտեսություն
nkar1-1

Մուսոյանների ընտանիքը 5 տարի առաջ է ջերմոց հիմնել:  3000 մետր հողատարածքից շաբաթական 700-ից մինչեւ 1500 կգ բերք են ստանում: Քանակը կախված է սեզոնից: Միայն թե  բերքի իրացումը լուրջ խնդիր է դարձել; Պատճառը Թուրքիայից ներմուծված լոլիկն է։ «Մեր լոլիկը հասունացել է, բայց մենք չենք հավաքում, քանի որ չենք կարողանում սպառել, ինքնարժեքից էժան է»,-ասում է Լուսինե Մուսոյանը: Նա  թվարկում է ծախսերը,  որոնց պատճառով Հայաստանում արտադրված լոլիկի գինը բարձր է. «Տալիս ենք աշխատավարձ, գազի փող, հոսանքի փող, քիմիական, օրգանական նյութեր ենք առնում: Մեր վրա ինքնարժեքը 1000-1100 դրամ  է: Կոպիտ ասած, եթե համեմատելու լինենք, այսքան արկղը, որ դրած է, այսքան արկղից մեզ 2-3 հատն է մնում. Մնացածը դուրս է գնում»: jermots 2005-2006 թթ-ին Հայաստանում  գործել է 950 փոքր եւ միջին ջերմատնային տնտեսություն։  Վերջին տարիներին  դրանցից  շատերը չեն դիմացել մրցակցությանն ու փակվել են։ Որպեսզի փակվող ընկերությունների թիվը չավելանա,   Հայաստանի ջերմատնային աոցիացիան շուկաներ է փորձում գտնել երկրից  դուրս; Պայմանագրեր են կնքել Մոսկվայի եւ Տյումենի մեծածախ առեւտրի կետրոնների հետ, որոնց յուրաքանչյուրը պատրաստակամություն է   հայտնել մթերելու  ձմեռը շաբաթական  20, իսկ սեզոնին՝ 40 տ լոլիկ։ «Մեր ջերմատները փոքր եւ միջին քանակությամբ ջերմատներն են, որոնք չեն կարող այդ ծավալն ապահովել. Գոնե մեկ մեքենա պիտի հավաքես ու ուղարկես: Բացի դրանից, կա նաեւ Լարսի խնդիրը»,-ասում է ասոցիացիայի գործադիր տնօրեն Պողոս Գեւորգյանը։ «Պաշտոնյաները եւ նրանք, որ պետք է աջակցեն՝ խորապես չեն գիտակցում փոքր բիզեսի խնդիրները։ ՓՄՁ-ների խնդիրները մակերեսային են դիտարկվում։ Գնահատված չեն, թե որոնք են փակման պատճառները»,-ասում է ՀՀ գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը։ Հայաստանում ակտիվ գործող տնտեսվարող սուբյեկտների թիվը տարբեր տարիներին հիմնականում տատանվել է է 70-80 հազարի սահմաններում: Վերջին տարիներին խոսվում է 91 հազարի մասին: Դրանց մոտ 55-56  հազարը միկրո ձեռնարկություններ են, 25 հազարը՝ փոքր ընկերություններն են, 20 հազարը՝ խոշորները։ Միջին ձեռնարկությունների թիվը հազիվ հասնում է 550-ի: «Ինչն է տարօրինակ, որ միկրոբիզնեսները, փոքր բիզնեսները հազարներով են։, իսկ միջին բիզնեսները 1000-ի էլ չեն հասնում։ Սա էկոնոմիկայի հայելին է։ Սա ցույց է տալիս, որ միկրոձեռնակությունները ծնվում են, մեռնում են միկրո մնալով, փոքրերը միշտ մնում են փոքր։ Միջին ձեռնարկությունների թվաքանակն էլ միշտ գնահատվել  է 2-3 տոկոս։ Մտահոգություն է, ինչո՞ւ միկրոն չի մեծանում եւ դառնում միջին, շղթան՝ փոքր-միջին- մեծ չի գործում»,-ասում է պարոն Մակարյանը։ 2015 թ-ին 10 029 ձեռնարկատեր եւ անհատ ձեռներեց պաշտոնապես լուծարվել է։  Գագիկ Մակարյանը վստահ է՝ նույն վիճակը կլինի նաեւ 2016 թ-ին։ Ներկայումս 1000-ավոր փոքր ձեռնարկությունների սնանկ ճանաչելու գործեր գտնվում են դատարանում։ Քիչ չեն դեպքերը, երբ լավ մենեջմենթով, լավ բիզնես գաղափարով ու  ռեսուրսներով բիզնեսն է տապալվում. «Մի խումբը պետությունից թալանած փողերն է դնում բիզնեսի մեջ, մյուսը՝ սեփական փողը չունի, գնում է վարկեր է վերցնում։ Տարբերությունը շատ մեծ է»: nkar8 Արգիշտի Շամիրյանն իր բիզնես ծրագիրը ներկայացնում է սոցապ նախարարության զբաղվածության պետական գործակալության աշխատակիցներին; Դեռ 2009 թ-ին նա  Գառնիում ծնողներից ժառանգած տունը հյուրատուն էր դարձրել։ Սկզբում հյուրընկալել է ընկերներին ու հարազատներին, հիմա որոշել է  ծառայություններ մատուցել նաեւ զբոսաշրջիկներին։ «Վարկայինն ու հարկայինը միասին շատ են վերցնում։ Ընդհանրապես, եկամտաբերության լավագույն ցուցանիշը ներդրումներից 25-30 տոկոսն է. Մինչդեռ, Հայաստանում արդեն 24 տոկոսը հարկվում է; Դա շատ է, պետք է քչանա, որ կարողանաք բիզնես անել, որ օրենքը շրջանցելու ճանապարհներ չփնտրենք»,-ասում է նա։ nkar7 Զբաղվածության պետական գործակալության «Անմրցունակ անձանց ձեռնարկատիրական գործունեության աջակցման ծրագրի ընթացքում Հայաստանի բոլոր համայնքներից շուրջ 120 շահառու ուսուցում եւ անհատական խորհրդատվություն է ստացել: Եթե ծրագրերը մրցունակ համարվեն,  ապա նաեւ ֆինանսական աջակցություն կստանան, որի առավելագույն չափը 1 մլն դրամ է; Բիզնեսի աջակցման  կենտրոնում ծրագրի իրականացման ընթացքում նկատել են՝  սկսնակ գործարարները հաճախ բիզնեսը սկսում են՝ առանց  ծրագիր ունենալու։ Մինչ այդ  ձեռներեցները փորձում են փրկել բիզնեսը։ «Այս լոլիկը հայտնվել է այս վիճակում, քանի որ սեպտեմբերին անսպասելի ցրտեր տեղի ունեցան  եւ մեր բույսը սթրես ապրեց, իսկ մենք դեռ պատրաստ չէինք նման դրությանը։ Սա փչացած չի սպիացել է հետո նորից էլի շարունակել է աճել»,- ասում է  Ջերմոցային տնտեսությամբ զբաղվող   Լուսինե Մուսոյանը։ nkar5 Լոլիկի բնականոն հասունացման ու գունավորման համար անհրաժեշտ է 18 աստիճան, սակայն  ձեռներեցները հաճախ ջերմոցում ջերմաստիճանը նվազեցնում են մինչեւ 13 աստիճանի՝  գազ խնայելու ու ինքնարժեքը նվազեցնելու համար։  Նրանք ամեն ինչ անում են՝  ջերմոցը չփակելու համար։  Երազանք ունեն՝ Հայաստանը դարձնել ջերմատնային ինդուստրիալ երկիր, որտեղ բացի բանջարեղենից ու ծաղիկներից, նաեւ ջերմոցների կոնստրուկցիաներ ու սերմեր կարտադրեն;    Գուցե  եւ մի օր էլ  տարբեր երկրներից գան Հայաստան՝  բանջարեղեն գնելու , ինչպես Հոլանդիա են մեկնում ծաղիկ ձեռք բերելու համար: