Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կիրակի».Արտագնա աշխատանքից չեն հրաժարվում նույնիսկ ձախողվելուց հետո (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
kiraki

Համաշխարհային տնտեսական ֆորումի տվյալներով՝ 2015 թվականի դրությամբ Հայաստանում ծնվածների մեկ քառորդն այլևս Հայաստանում չէ։ Աշխարհում մոտ 232 միլիոն մարդ ՝ աշխարհի բնակչության մոտավորապես 3 տոկոսը, ապրում է իր ծննդավայրի սահմաններից դուրս : «Կիրակի» հաղորդաշարի այս տարվա վերջին թողարկումը միգրացիայի թեմայով է։ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի տվյալներով՝ վերջին 25 տարիների ընթացքում Հայաստանից արտագաղթածների թիվը կազմել է ավելի քան 1 միլիոն։ Նման ցուցանիշ չի արձանագրել ոչ նախկին ԽՍՀՄ որևէ հանրապետություն, ոչ մեր տարածաշրջանի որևէ այլ երկիր: Պաշտոնական տվյալներով՝ ՀՀ սահմանային անցակետերով 2015 թ.-ին ՀՀ քաղաքացիների մեկնումները գերազանցել են ժամանումները շուրջ 43 400-ով: Ինչ է անում պետությունը՝ իր քաղաքացուն երկրում պահելու համար, արդյոք աշխատանքային միգրացիան որքանով է ազդում ընտանիքի ճակատագրի վրա, գո՞հ են խոպանչիները, թե՞ դժգոհ։ Թողարկման համար ռեպորտաժներ են պատրաստել «Սևան» և «Ցայգ» ՀԸ մեր գործընկերները։ Հյուրերն են՝ ազգագրագետ Մխիթար Գաբրիելյանը և Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Արթուր Խաչատրյանը։ Այս ամենի մասին՝ տեսանյութով