Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վանաձորի ավագանու ԲՀԿ անդամները գումար են խնդրել Ծառուկյանից

Քաղաքականություն
69cfcdaea07c447e1fa6469e185e6132

Գագիկ Ծառուկյանը գումար է հատկացրել Վանաձորում հրդեհի հետևանքով անօթևան մնացած 5 ընտանիքներին:  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ խոսնակ  Վանիկ Էլիզբարյանը։ «Վանաձորի «Ուկրշին» տնակային ավանում բռնկված հրդեհի  հետևանքով ամբողջությամբ այրվել էր 5 ընտանիքի բնակարան՝ գույքով, հագուստով ու փաստաթղթերով հանդերձ:

ԲՀԿ Վանաձոր խմբակցության անդամները ԲՀԿ մարզային կենտրոնական գրասենյակում որոշում են կայացվել դիմել ԲՀԿ հիմնադիր նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին: Գագիկ Ծառուկյանը յուրաքանչյուր ընտանիքի տրամադրել է 300.000-ական դրամ և ևս 100.000-ական դրամ, որպեսզի այդ մարդիկ կարողանան հոգալ Ամանորի իրենց ծախսերը»,- ասված է հաղորդագրության մեջ։