Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե դառնամ պատգամավոր, ուրեմն դարձել եմ Սերժ Սարգսյանի հաճախորդը» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
sos

ԱԺ ում ընդդիմադիր ուժ գոյություն չունի. բոլոր պատգամավորները այնտեղ նստած՝ նշանակված են իշխանության կողմից։ Այսօր հայտարարեց «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը. «Հայաստանում ընտրություններ գոյություն չունեն։ Բոլորը նշանակվում են ու սկսում քաղաքական խաղը»։ Ինչ վերաբերում է իր կուսակցության մասնակցությանը գալիք խորհրդարանական ընտրություններին, ապա՝ «բնականաբար չենք մասնակցի, իմաստ չկա։ Այդ միջոցառմանը մասնակցելը նույնքան հանցագործություն է, որքան այն կազմակերպելը։ Եթե մի օր ես դառնամ պատգամավոր, ուրեմն ես էլ եմ դարձել Սերժ Սարգսյանի հաճախորդը։ Մեր երկիրը գլորվում է անդունդը ու այդ դժվարին պահին շարունակում է կատարել դրսի հրահանգները։ Մի ժամանակ վարչապետն արևմուտքից էր նշանակվում, հիմա՝ հյուսիսից»։ Սոս Գիմիշյանը նաև անդրադարձավ Սահմանադրությանը. «Դա հակահայկական, հակամարդկային, ես կասեի՝ փնթի փաստաթուղթ է։ Երբ սկսի գործել, դա աղետ կլինի մեզ համար։ Դրանից բխող օրենքները նույնպես աղետ են։ Լավ կլիներ ԱԺ- ում միայն գային- գնային տուն ու ոչ մի օրենք չընդունեին»։