Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիրիահայի աշխատանքը չեն գնահատել

Հասարակություն
hranush1

Սիրիահայ  ձեռներեցներն այսօր ներկայացնում էին իրենց աշխատանքները:  «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ցուցահանդեսի մասնակիցների հիմնական խնդիրը հայրենիքում մնում է աշխատանք գտնելը։ «Պատվերով եմ աշխատում ես:  Խանութներին մի քանի տեղ առաջարկեցի, ասեցին, որ կանոնավոր թուղթ՝լիցենզիա պետք է ունենամ: Ես էլ դրա հետեւից  չընկա»,- ասում է  Մարալ Դոլմաջյանը: Արծաթագործ Վիգեն Մելքոնյանն ավելացնում է. «Փորձել ենք աշխատել, չեն գնահատել կամ չեն վճարել գործը: Մենք 15-20 տարվա արհեստավոր ենք, բայց իրենց պրոֆեսոր են կարծում, մեր աշխատանքը չեն գնահատում»: Զարմինե Մինասյանը երեք տարի է՝ հաստատվել է Երեւանում։  Մոտ մեկ տարի է անհրաժեշտ եղել, որպեսզի սպառողը   ընտրի իր պատրաստած  իշլի քյուֆթան, որի բաղադրատոմսը տարբեր է տեղականից. «Մեզ մոտ համեմունքի հոտ կգա։ Մենք ուրիշ ձեւեր էլ ունենք,  սա ազնվական կերակուր է»։ RA Ministry of Diaspora and 'Coordination Center for Syrian-Armenians' NGO, on the occasion of Human Rights Day organized the traditional charity fair at the RA Government's Building Սիրիահայերի ցուցահանդեսում զգացվում էր նաեւ Ամանորի  շունչը: Պատերազմի սարսափը զգացած Նազարեթ Հարոյանը  չի դժգոհում, նույնիսկ եթե ապրուստը քիչ լինի: Նա հստակ որոշել է՝ Սիրիա չի վերադառնալու, որտեղ մեծ տուն եւ խանութ ուներ։  Հայրենիքին արդեն կապող մշտական  տանիք  ունի՝ վերջերս տուն է գնել։ Մանրամասները՝ տեսանյութում