Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վթարի ենթարկված ֆուտբոլային թիմի գործը նոր զարգացում է ստացել 

Հասարակություն
sport-aviavtar-7.12.

Բոլիվիայի Արտաքին գործերի նախարար Կառլոս Ռոմերոն դիմել է Բրազիլիայի կառավարությանը՝ պահանջելով արտահանձնել իրենց քաղաքացի Սիլի Կաստեդոյին, որին ապաստան են տվել հարեւան երկրում: Պարզվում է, որ վերջինս բոլիվիական «ԼաՄիա» ավիաընկերության աշխատակից է, որին պատկանող ինքնաթիռով նոյեմբերի 29-ին վթարի էր ենթարկվել բրազիլական    «Շապոկաենսե» ֆուտբոլային թիմը: Ըստ վերջին տվյալների, հենց Սիլի Կաստեդոն է եղել այդ չվերթի պատասխանատուն: Պարզվում է, որ Կոլումբիայի կառավարությունը հաստատել է այն վարկածը, որ ինքնաթիռը ավիավթարի է ենթարկվել վառելանյութի պակասության պատճառվ: Բոլիվիայում արդեն կալանավորել են  «ԼաՄիա» ավիաընկերության նախագահին եւ երկու աշխատակիցներին: Կասկածվում է նաեւ ընկերության սեփականատերերից մեկը, քանի որ այդ չվերթի ժամանակ զոհվել է նրա անմիջական գործընկերը: Հիշեցնենք, որ ավիավթարի հետեւանքով զոհվել է 71 մարդ, այդ թվում «Շապոկաենսեի» 19 ֆուտբոլիստները եւ ամբողջ մարզչական կազմը: