Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու է դադարեցվելու թվային հեռարձակումը

Հասարակություն
Amalyan-nkar

Թվային ցանցով հեռարձակումը դեկտեմբերի 12-ին՝  ժամը 08:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում դադարեցվելու է։ Պատճառը թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում նախատեսված պլանային կանխարգելիչ  աշխատանքներն են, որոնք պայմանավորված չեն թվային հեռուստահեռարձակման որակով կամ այլ խնդիրներով։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ  ցանց»  ՓԲ ընկերության տնօրեն Գրիգոր Ամալյանի խոսքով՝  պրոֆիլակտիկ միջոցառումների նպատակը  ցանցի  բնականոն և անխափան աշխատանքի ապահովումն  է: «Նմանատիպ աշխատանքներ  3 ամիսը մեկ հաճախականությամբ իրականացվել են նաև անալոգային հեռարձակման ժամանակ: Դա բնականոն գործընթաց է։  Նման աշխատանքներ իրականացվում են աշխարհի բոլոր հեռուստահեռարձակողները»,- ասաց Գ. Ամալյանը։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն